Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Մաքսային միության միջև. ԱԱԽ քարտուղար
06.03.2014,
13:03
Երևանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ, հինգշաբթի Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախի հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ, հինգշաբթի Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախի հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը` տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը»։
Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը։
Բաղդասարյանն ու Հորբախը քննարկել են նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–