Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանը կիսելու բան ունի Մաքսային միության երկրների հետ. էկոնոմիկայի փոխնախարար

29.10.2013, 14:19
Հայաստանը կիսելու բան ունի Մաքսային միության անդամ երկրների հետ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
Հայաստանը կիսելու բան ունի Մաքսային միության երկրների հետ. էկոնոմիկայի փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կիսելու բան ունի Մաքսային միության անդամ երկրների հետ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

«Հայաստանը մի քանի քայլ առաջ է անցնում ՄՄ երկրներից բիզնես–կլիմայի առումով, անկասկած, մեր փորձը հետաքրքիր կլինի այդ երկրների համար»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա, ՄՄ երկրները պատրաստ են ծանոթանալ Հայաստանի փորձի հետ և հետևել դրան։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցը լուծելու նպատակով աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։ -0