Հայկական մրգային գինիների արտահանումն աճել է 75%-ով
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական գինիները 2019 թվականին արտահանման ռեկորդային ցուցանիշներ է ունեցել: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, արտահանման ցուցանիշների վերլուծությունը դրական ցուցանիշներ ունի մի քանի ուղղություններում` այդ թվում ալկոհոլային:
«11 ամիսների ընթացքում կոնյակի արտահանումն աճել է 27%-ով և դա շատ կաևոր է, քանի որ ուղղակիորեն խթանում է գյուղատնտեսական ոլորտի աճը»,- ասել է Խաչատրյանը:
Նա նշել է, որ մոտակա տարիներին տենդենցը կշարունակվի, մանավանդ հաշվի առնելով այն, որ գինու արտահանումը 11 ամսում աճել է 50%-ով:
Նրա խոսքով, հայկական գինիների արտահանման աճը տնտեսության մեջ նոր տենդենց է, որը, մասնավորապես, նկատվում է արդեն վերջին 2 տարվա ընթացքում:
«Այս տարի մենք արդեն 24 մլն դոլարի գինի ենք արտահանել, ինչը 50%-ով ավելին է քան 2018 թ.ի ցուցանիշը. դա շատ հուսադրող է: Ուրախալի են նաև մրգային գինիների արտահանման ցուցանիշները, որոնք աճել են 75%-ով, այդ ոլորտում նույնպես նշանակալի ձեռքբերումներ կան»,- ասել է Խաչատրյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ գինու արտահանման ցուցանիշները շատ հուսադրող են` առանձնակի ուշադրություն դարձնելով մրգային գինիների արտահանմանը, որն ամենաբարձր ցուցանիշն է ունեցել:
«Այս ոլորտը հետաքրքիր է, քանի որ ցույց է տալիս Հայաստանում նոր բրենդի և խմիչքի ձևավո8ում: Խմիչքի այս տեսակն այնքան էլ տարածված չէ, և ցուցանիշները վկայում են այն մասին, որ այն կարող է բավականին լուրջ հետաքրքրություն առաջացնել աշխարհում և ներառում են հայկական նոու-հաու տարրեր»,- ասել է Փաշինյանը:-0-