Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի մասնաբաժնի վաճառքը ծանր հետևանքներ չի բերի. տնտեսագետ

17.01.2014, 17:58
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում հայկական կառավարության 20 տոկոսանոց մասնաբաժնի վաճառքը «Գազպրոմին» Հայաստանի համար ծանր հետևանքներ չի ունենա, կարծում է ՀՀ ԱԺ  պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի մասնաբաժնի վաճառքը ծանր հետևանքներ չի բերի. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում հայկական կառավարության 20 տոկոսանոց մասնաբաժնի վաճառքը «Գազպրոմին» Հայաստանի համար ծանր հետևանքներ չի ունենա, կարծում է ՀՀ ԱԺ  պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի պայմանագիր ստորագրեցին։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը։

«Կառավարության 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքը որևէ «պայթուցիչ» հետևանքների չի հանգեցնի»,– ասաց Բոստանջյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ «Գազպրոմն» ի վնաս Հայաստանի չի գործի։

Հարցի բացասական կողմը, տնտեսագետի կարծիքով, այն է, որ Հայաստանը զրկվում է ձայնի իրավունքից ընկերությունում որոշումներ կայացնելիս։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը կվաճառվեն 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ 300 միլիոն դոլարի պարտքը կուտակվել է 2011-2013 թվականներին` ռուսական կողմի հետ նախկին գներով` հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, գազի սպառման համար վճարի պայմանավորվածության արդյունքում` չնայած սակագնի փաստացի բարձրացմանը։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարվում է հայկական կողմից, իսկ երկրորդ կեսը դուրս է գրվում ռուս գործընկերոջ կողմից։ -0-