ՄՄ–ն թույլ կտա Հայաստանին ՀՆԱ–ի աճ ապահովել սեփական արտադրության, այլ ոչ թե դրամաշնորհների և վարկերի հաշվին. փորձագետ
17.02.2014,
17:40
ՄՄ–ին Հայաստանի մասնակցությունը թույլ կտա ապահովել ՀՆԱ–ի աճ սեփական արտադրության, այլ ոչ թե դրամաշնորհների և վարկերի հաշվին, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՄՄ–ին Հայաստանի մասնակցությունը թույլ կտա ապահովել ՀՆԱ–ի աճ սեփական արտադրության, այլ ոչ թե դրամաշնորհների և վարկերի հաշվին, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
«Ներկա պայմաններում սա լավագույն ընտրությունն է, քանի որ պայմաններ է ապահովում ՀՆԱ–ի աճի, առևտրային հաշվեկշռի լավացման և ոչ թե դրամաշնորհների, վարկերի ու փոխանցումների հաշվին, այլ սեփական աշխատանքի հաշվին զարգացման մոդելի ընդունման համար», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թավադյանը։
Նրա խոսքով` այժմ Հայաստանը կօգտվի ՄՄ–ի բոլոր հնարավորություններից, մասնավորապես` կստանա ենթակառուցվածք և արտադրության մեջ արվող ուղիղ ներդրումներ, էներգակիրների արժեքի նվազում, ինչպես նաև հայ աշխատանքային միգրանտների համար պայմանների լավացում, ինչը գումարային հաշվով կարող է ՀՆԱ–ի մոտ 4 տոկոսանոց լրացուցիչ աճ ապահովել, սակայն միաժամանակ երկիրը գրեթե ոչինչ չի կորցնում ԵՄ–ի հետ տնտեսական համագործակցությունից։
«Մենք այնտեղ հումք ենք արտահանում և շարունակելու ենք արտահանել։ Հարցը քաղաքակա՞ն աջակցությունն է։ Արդեն կա պայմանավորվածություն, և մենք կստանանք նմանատիպ աջակցություն, ինչպես Վրաստանը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական մարմինների զարգացման, ընտրությունների կազմակերպման հարցերում», – ավելացրեց նա։
Թավադյանն ավելացրեց, որ Հայաստանի տնտեսության վրա ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ազդեցության հետազոտության համաձայն, որը հրապարակել են արևմտյան փորձագետները, եվրաինտեգրումն առանց հաշվի առնելու մի շարք ռիսկերի, Հայաստանին երկարաժամկետ հեռանկարում կտար ՀՆԱ–ի 2,3 տոկոսանոց աճ։
Միաժամանակ փորձագետը նշեց, որ ՄՄ մտնելը միայն հնարավորություններ է ստեղծում, որոնք պետք է ճիշտ օգտագործել։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–