Երևանում երկու նոր հյուրանոց կկառուցվի` 8 և 50 մլն. եվրո արժողությամբ
19.02.2015,
15:38
Երևանում երկու նոր հյուրանոց կկառուցվի` 8 և 50 մլն. եվրո արժողությամբ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում երկու նոր հյուրանոց կկառուցվի` 8 և 50 մլն. եվրո արժողությամբ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Նրա խոսքերով, Երևանի քաղաքապետարանը պայմանագիր կկնքի «Ռենշին» կառուցապատող ընկերության հետ` քաղաքի կետրոնում Թումանյան փողոցի վրա նոր հյուրանոց կառուցելու համար։
«Նախագծի ընֆհանուր արժեքը 8 մլն. եվրո է»,– ասաց Մարգարյանը։
Նախագծի համաձայն` շենքը, որը փոխանցվել է հյուրանոց կառուցելու համար, լուրջ վերանորոգման կարիք ունի, այն հարկավոր է համապատասխանեցնել մայրաքաղաքի կենտրոնի ներկա տեսքին և ճարտարապետական ոճին։ Նախատեսվում է, որ հին շենքի փոխարեն կկառուցվի բարձր դասի հյուրանոցային համալիր, որը կունենա 80 համար։ Վերակառուցումը թույլ կտա ավարտել կենտրոնի կառուցապատումը միասնական ճարտարապետական ոճով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ` Երևանի քաղաքապետարանին անհատույց օգտագործման է փոխանցվում Աբովյանի պուրակի մոտ գտնվող շինությունն ու ջրավազանը։
Ինչպես նշեց քաղաքապետը, Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում, որը վերաբերում է մոտ 50 մլն եվրո արժեքով ներդրումային ծրագրի իրականացմանը, տարածքը կփոխանցվի նոր ջրավազան և «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր կառուցելու համար։
«Նախատեսվում է, որ ապրիլին Սանկտ Պետերբուրգից համապատասխան ներդրողները կգան Երևան բանացկությունների համար։ Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով», – ասաց Մարգարյանը։
Որոշման համաձայն` խոսքն այն շենքի մասին, որտեղ հիմա տեղակայված է «Երևան Ջուր» ՓԲԸ–ն։ Այսօրվա նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել ջրային տնտեսության ոլորտում գործող ընկերությունների համար կառավարիչ ընտրելու միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմանը։ Որոշմամբ նախատեսվում է միավորել «Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր» ՓԲԸ–ները և փոխանցել ընկերությունները կոնցեսիոն կառավարման։–0–