Հայաստանի արտաքին պետական պարտքը I եռամսյակի արդյունքում շուրջ 3 924,4 մլն դոլար է կազմել
01.06.2015,
12:33
Հայաստանի արտաքին պետական պարտքը 2015թ.–ի մարտի վերջի դրությամբ կազմել է 3 924,4 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 3,7 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2015թ.–ի մարտի վերջի դրությամբ կազմել է 3 924,4 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 3,7 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալներով` արտաքին պետական պարտքի մոտ 64 տոկոսը կամ 2 511,3 մլն դոլարը բաժին է ընկնում բազմակողմ վարկերին։ Միաժամանակ Հայաստանին տրամադրված բազմակողմ վարկերի կառուցվածքում ՀԲ–ի վարկերը կազմում են ճնշող մեծամասնությունը` 39,6 տոկոս կամ 1 555 մլն դոլար` նվազելով 3,4 տոկոսով։
ՎԶԵԲ–ի վարկերը 2015թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել են մոտ 19,1 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկի վարկերը` 58,4 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկերը` 59,8 մլն դոլար, ՕՊԵԿ–ի վարկերը` 35 մլն դոլար, Ասիական զարգացման բանկի վարկերը` 300,6 մլն դոլար, ԱՄՀ–ի վարկերը` 412,5 մլն դոլար և ԵՄ–ի վարկերը` 70,5 մլն դոլար։
Երկկողմ վարկերը կազմել են 476,9 մլն դոլար` նվազելով 5,4 տոկոսով։ Երկկողմ վարկերի կառուցվածքում պարտքերի հիմնական մասը բաժին է հասնում Ճապոնիայի (JICA) և Գերմանիայի (KfW) տրամադրած վարկերին` համապատասխանաբար 247,89 մլն և 190,4 մլն դոլար։ ԱՄՆ–ի տրամադրած վարկերը կազմել են 24,1 մլն դոլար, Ֆրանսիայի տրամադրած վարկերը` 8,1 մլն դոլար և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի վարկերը` 6,3 մլն դոլար։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրած առևտրային բանկերի վարկերը կազմել են մոտ 17 մլն դոլար (5 տոկոսի աճ)։
Հայաստանի արտաքին պետական պարտքը, որը ձևավորվել է ոչ ռեզիդենտների կողմից արժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) ձեռքբերման հաշվին, կազմել է 917,9 մլն դոլար (39,3 տոկոսի աճ), իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի հաշվին ձևավորված պարտքը կազմել է մոտ 1 մլն դոլար (12,2 տոկոսի աճ)։
2015թ.–ի մարտի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 4 619,9 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 4 տոկոսով։ –0–