Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Էներգետիկայի նախարարը բացառում է ռուսականից ցածր գնով իրանական գազի գնման հնարավորությունը

20.05.2015, 19:54
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը բացառել է իրանական գազը ռուսականից ցածր գնելով գնելու հավանականությունը։
Էներգետիկայի նախարարը բացառում է ռուսականից ցածր գնով իրանական գազի գնման հնարավորությունը
ԵՐԱՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը բացառել է իրանական գազը ռուսականից ցածր գնելով գնելու հավանականությունը։

«Այն հայտարարությունները, որ Իրանը կարող է Հայաստանին գազ մատակարարել ավելի ցածր գնով, քան Ռուսաստանից գնվող գազը, չի համապատասխանում իրականությանը։ Այսօր Հայաստանը սահմանի վրա ստանում է ամենաէժան գազը տարածաշրջանում։ Իրանական գազի գնումն այդպիսի գնով բացառվում է»,– ասաց Զախարյանը չորեքշաբթի Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ։
 
«Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Միլլերի ապրիլյան այցի ժամանակ անցկացված բանակցությունների ընթացքում ձեռք բերբած պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանին սահմանում ռուսական գազի գինը ներկայիս 190 դոլարից կնվազի մինչև 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Առայժմ պայմանավորվածությունները փաստաթղթով չեն ամրագրվել, և դրանց ձևակերպման աշխատանքներ են տարվում։

Զախարյանի խոսքով, Հայաստանն այժմ գազ է գնում այնպիսի ցածր գնով, որով Իրանը չի տալիս ոչ ոքի։

Հայաստանի և Իրանի միջև գազատարը բացվել է 2007 թվականին։ Ստացված գազի համար Հայաստանն Իրանին վճարում է էլեկտրաէներգիայով` 3 կՎտ ժամ էլեկտրաէներգիա մեկ խմ գազի դիմաց հաշվարկով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկա։ Ընկերությունը նաև զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահպանման, բաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգի ու հանրապետության ստորգետնյա գազապահեստարանների վերանորոգմամբ և ընդլայնմամբ։

2013թ.–ի դեկտեմբերին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման պայմանագիր ստորագրեցին, ըստ որի` «Գազպրոմ» կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, արժեքը կորոշվի` գազի ռուսական գնագոյացման հետ կապված բանաձևով։ ($1 - 471,33 դրամ)։ -0- -