Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը

09.08.2016, 19:54
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովը քննարկել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ մեկ հայտ:

Քննարկելով ներկայացված հիմնավորումներն ու փաստարկները՝ հանձնաժողովը որոշել է բավարարել ֆիզիկական անձի բողոքը:  –0–