Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի կառավարությունը լավ ժամանակ չի ընտրել կենսաթոշակային բարեփոխում անցկացնելու համար. տնտեսագետ

07.03.2014, 17:16
ՀՀ կառավարությունը լավ ժամանակ չի ընտրել մասշտաբային կենսաթոշակային բարեփոխում անցկացնելու համար, կարծում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը։
Հայաստանի կառավարությունը լավ ժամանակ չի ընտրել կենսաթոշակային բարեփոխում անցկացնելու համար. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը լավ ժամանակ չի ընտրել մասշտաբային կենսաթոշակային բարեփոխում անցկացնելու համար, կարծում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը։

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չի կարող գործել երկրում տիրող ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակի պայմաններում։ Այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումն այս պահին անհեթեթություն է, ըստ էության` անտրամաբանական, այն չի կարող գործել երկրում տիրող ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակի պայմաններում», – ասել է Բոստանջյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Բոստանջյանը կենսաթոշակային բարեփոխումը չափազանց կասկածելի և անկայուն նախաձեռնություն է որակել` վստահեցնելով, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն դա իրականացնել արդյունավետ։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։ –0–