Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը պետք էր կապել հուլիսին նախատեսված աշխատավարձերի բարձրացման հետ. փորձագետ
17.02.2014,
19:52
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հարկավոր էր կապել հուլիսին նախատեսված պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հետ, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հարկավոր էր կապել հուլիսին նախատեսված պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հետ, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
«Իսկապես լուծվում է «երկար փողերի» խնդիրը, սակայն դա պետք էր կապել աշխատավարձերի բարձրացման հետ, անել այդ ամենը հուլիսին, երբ կլինի 40 տոկոսանոց բարձրացում», – «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց Թավադյանը ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ 2014 թ.–ի հունվարի 1–ից կենսաթոշակները կավելանան 15 տոկոսով, իսկ պետական հատվածի ծառայողների աշխատավարձերը հուլիսի 1–ից կավելանան 40 տոկոսով։
Թավադյանը նշեց, որ Հայաստանում թոշակառուների և աշխատողների թվի ոչ բարենպաստ հարաբերակցություն է ստեղծվել, և բարեփոխումը որոշակի միջոցներ է տալիս, որպեսզի ապագայում ապահովվի թոշակառուների նորմալ կենսամակարդակ ոչ միայն բյուջեի հաշվին։
Փորձագետը նաև ավելացրեց, որ սոցիալական մեծ արձագանք ունեցող հարցերի կապակցությամբ հարկավոր է նախապես հարցումներ անցկացնել, ինչը լրացումներ կատարելու հնարավորություն կտա։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
Հայաստանի ՍԴ–ն հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը` 2014 թվականի մարտին 28–ին։ –0–