Մեդվեդևն առաջարկել է Սոչին խաղային գոտու վերածել, գրում են ԶԼՄ–ները
19.12.2013,
10:29
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Սոչին վերածել խաղային գոտու և այստեղ հատուկ զբոսաշրջային գոտիներ ստեղծել, հինգշաբթի գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Սոչին վերածել խաղային գոտու և այստեղ հատուկ զբոսաշրջային գոտիներ ստեղծել, հինգշաբթի գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով աղբյուրներին։
Փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, ով Սոչին ձմեռային Խաղերին նախապատրաստելու պատասխանատուն է, կարող է գլխավորել օլիմպիական ներդրողների աջակցության միջոցների մշակման հանձնաժողովը։ Այդպիսին է վարչապետի` երկուշաբթի Սոչիում անցկացրած խորհրդակցության արդյունքը։ Այդ տեղեկատվությունը թերթին տրամադրել են երկու ընկերությունների թոփ–մենեջերները, ովքեր կառուցում են օլիմպիական օբյեկտները և դաշնային պաշտոնյան անձը, ով նույնպես մասնակցել է խորհրդակցությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրանցից մեկի, կառավարության ղեկավարն արդեն նոր հանձնաժողովին հանձնարարել է քննարկել Սոչիի հողերում զբոսաշրջային հանգստյան հատուկ տնտեսական գոտի ստեղծելու, իսկ Կրասնոյա Պոլյանայում խաղային գոտի ստեղծելու հարցը։ Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը հաստատեց «Կոմերսանտին» հանձնաժողովի ստեղծման փաստը, սակայն չի կոնկրետացրել հանձնարարության տվյալները։
Օլիմպիական ներդրողները խնդրել են իշխանություններին Խաղերից հետո Սոչիում կառուցված ենթակառուցվածքի օգտագործման մեխանիզմ մշակել, ներառյալ հյուրանոցները և մարզական օբյեկտները։ Մեդվեդևը հանձնարարել է հանձնաժողովին ամբողջ աշխարհում քարոզարշավ անցկացնել` Սոչին կլոր տարին հանգստյան գոտի ճանաչելու ուղղությամբ, ասել է թերթի զրուցակիցներից մեկը, ով մասնակցել է Սոչիի վերջին խորհրդակցությանը։ «Դրա համար, –ասում է նա,– վարչապետը հանձնարարել է քննարկել Սոչիում «բաց երկնքի» ռեժիմ ներմուծելու հնարավորությունը և հանգստյան գոտին ավիափոխադրումների ու երկաթուղային փոխադրումների արտոնյալ սակագներով ուղղությունների ցանկում ներառելու հնարավորությունը։
«Բաց երկնքի» ռեժիմի համաձայն, արտասահմանյան փոխադրողները գրեթե առանց սահմանափակումների կարող է օդանավակայան չվերթ իրականացնել` անկախ ՌԴ–ի հետ իր երկրի ավիահաղորդակցության մասին համաձայնագրերի պայմաններից։ Ընդ որում` տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը այդ գաղափարի վերաբերյալ զուսպ մեկնաբանություն է ներկայացնում։ «Դա միշտ հարված է հասցնում ոլորտին, մենք պետք է տեսնենք, թե մեր կոնտրագենտներն ինչ կարող են առաջարկել այդ դեպքում»,– ասել է նա։ «Ъ»–ի` ավիացիայի ոլորտում ունեցած աղբյուրը հաստատում է, որ Սոչիի նկատմամբ հետաքրքրություն են արտահայտում արդեն մի շարք ավիաընկերություններ` Air Moldova–ն, Turkish Airlines–ը, Pegasus–ը ուղիղ չվերթեր են բացել Սոչիից։
Ի՞նչ է «Բաց երկինքը»
Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992թ.–ի մարտի 24–ին Հելսինկիում (Ֆինլանդիա)` ԵԱՀԽ 27 մասնակից–պետությունների կողմից (սկսած 1994թ.–ից`ԵԱՀԿ)։ Ռուսաստանը պայմանագրին միացել է 2001թ.–ին։ Այսօր պայմանագրին մասնակցում է ԵԱՀԿ 34 պետություն։ Պայմանագիրն իրավունք է վերապահում մասնակից–պետություններին միմյանց տարածքներում թռիչքներ իրականացնել ռազմական գործունեությանը հետևելու նպատակով` դրանում և մասնակից պետությունների միջև դիտորդական առաքելությունների համաձայնեցված քվոտաների համաձայն։
Պայմանագրի համաձայն, Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ–ի դիտորդական չվերթերի քվոտան կազմում է տարեկան 42 չվերթ։ 2012թ.–ի արդյունքներով Ռուսաստանի տարածքում կատարվել է 37 դիտորդական չվերթ, Գերմանիայում` 2, Մեծ Բրիտանիայում` 3։
ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը Մոսկվայի եվրաանվտանգության միջազգային համաժողովի ժամանակ հայտնել է, որ բաց երկնքի պայմանագրի շրջանակում դիտորդական չվերթերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պայմանագիրը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Բելառուսի տարածքում հետախուզություն իրականացնելու համար։
«Այդ ժամանակ ստացվում է, որ Բաց երկնքի պայմանագիրն օգտագործվում է միայն այն նպատակով, որ լրացուցիչ հետախուզական գործունեություն անցկացվի ռուսական և բելառուսական զինված ուժերի նկատմամբ»,– նշել է Անտոնովը։ –0–