Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

«Նաիրիտ» գործարանի աշխատողներին պարտքերը կվճարվեն մինչև տարեվերջ. վարչապետ

20.05.2015, 19:28
«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներին աշխատավարձերի պարտքերը կվճարվեն մինչև 2015 թվականի ավարտը, ասաց Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրամահյանը չորեքշաբթի Ազգային ժողովում անցկացված հարցուպատասխանի ժամանակ։
«Նաիրիտ» գործարանի աշխատողներին պարտքերը կվճարվեն մինչև տարեվերջ. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներին աշխատավարձերի պարտքերը կվճարվեն մինչև 2015 թվականի ավարտը, ասաց Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրամահյանը չորեքշաբթի Ազգային ժողովում անցկացված հարցուպատասխանի ժամանակ։

«Տարվա ընթացքում մենք հաճախ ենք հանդիպել «Նաիրիտի» ներկայացուցիչների հետ։ Խնդիրը շատ լուրջ է, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք բոլորի, այդ թվում` Համաշխարհային բանկի հետ։ Կարծում եմ, որ մինչև մայիսի վերջ–հունիսի սկիզբ մենք աշխատավարձերի վերաբերյալ որոշում կընդունենք։ Եվ հաստատում եմ, որ մինչև տարեվերջ պարտքերը կվճարվեն»,– հավաստեց Աբրահամյանը։

«Նաիրիտ» գործարանի վերջին չորս տարվա պարապուրդից հետո աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կազմում է 5.7 մլրդ դրամ, լուրջ կրճատումներ են կատարվել, և այս պահին գործարանում մնում է մոտ 480 աշխատող։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Գործարանում արտադրությունը դադարեցվել է 2010 թվականի ապրիլից, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ շուրջ 12 մլն դոլար են կազմել։–0–