Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Նավթի գինը աճում է մեկ շաբաթվա անկումից հետո

20.06.2016, 12:36
Ուրբաթ նավթի գնի 6-օրյա անկումը դադարել է։
Նավթի գինը աճում է մեկ շաբաթվա անկումից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ նավթի գնի 6-օրյա անկումը դադարել է, հաղորդում է Ֆինմարկետը:

Հունիսի 19 առուվաճառքի արդյունքներով, Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճել է 1,98 դոլարով (4,2%) ` մինչև 49,17 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի հուլիսյան ֆյուչերսը աճել է 1,77 դոլարով (3,8 տոկոս) և կազմել 47,98 դոլար մեկ բարելի համար:

Այսօր նավթի գինը շարունակում է աճել:

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 8:45-ին աճել է 0,48 դոլարով (0,98 տոկոսով)` մինչև 49,65 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի գնանշումը թանկացել է 0,54 դոլարով (1,13 տոկոսով)` մինչև 48,52 դոլար մեկ բարելի համար: -0-