Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Նավթի գներն աճում են նախորդ ուրբաթ գրանցված նվազումից հետո

07.11.2016, 11:01
Նոյեմբերի 4–ի առուվաճառքի արդյունքում, Լոնդոնի ICE բորսայում  Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինը նվազել է 0,77 դոլարով (1,7%)` բարելի դիմաց հասնելով 45,58 դոլարի։
Նավթի գներն աճում են նախորդ ուրբաթ գրանցված նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 4–ի առուվաճառքի արդյունքում, Լոնդոնի ICE բորսայում  Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինը նվազել է 0,77 դոլարով (1,7%)` բարելի դիմաց հասնելով 45,58 դոլարի, հաղորդում է Ֆինմարկետը։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսը նվազել է 0,59 դոլարով (1,3%)` բարելի դիմաց հասնելով 44,07 դոլարի։ Հունվարի ֆյուչերսը կազմել է բարելի դիմաց 44,65 դոլար։

Այսօր նավթը թանկանում է։ Երևանի ժամանակով ժամը 08։42–ին Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինն ավելացել է 0,44 դոլարով (1%)` բարելի դիմաց հասնելով 46,02 դոլարի։

WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսի գնանշումն ավելացել է 0,48 դոլարով (1,1%)` բարելի դիմաց կազմելով 44,55 դոլար։ –0–