ՀՀ նախագահը վերանշանակել է Արտակ Շաբոյանին ՏՄՊՊՀ–ի նախագահի պաշտոնում
02.03.2015,
14:43
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հինգ տարի ժամկետով նշանակելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հինգ տարի ժամկետով նշանակելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Շաբոյանը 2010 թ.–ի մարտի 1–ից գլխավորում է ՏՄՊՊՀ–ն` այս պաշտոնում փոխարինելով Դավիթ Հարությունյանին։ .
Արտակ Շաբոյանը ծնվել է 1975թ.–ի ապրիլի 15–ին Երևանում։ Ավարտել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսների և հաշվառման ֆակուլտետը, ինչից հետո`նույն ինստիտուտի ասպիրանտուրան` ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1998 թ.–ից աշխատել է ԿԲ–ում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերահսկողությունը, վիճակագրությունը, վերլուծությունը և մեթոդաբանությունը, դրամավարկային քաղաքականությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։
2008 թ.–ից զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, ունի մաքսային ծառայության գնդապետի կոչում։
1998 թ.–ից մինչ օրս դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Նա ԱՄՀ–ի ֆինանսական վիճակագրության հարցերի խորհրդականն է։
Շաբոյանը մի շարք վերլուծական հոդվածների, ուսումնամեթոդաբանական ձեռնարկների հեղինակ է։ 2009 թ.–ից ՀՀԿ անդամ է։ Ամուսնացած է, ունի որդի և դուստր։ –0–