Հայաստանի վարչապետը երկու փոխմարզպետ է նշանակել
28.09.2013,
18:29
ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակվել Մուշեղ Աբգարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակվել Մուշեղ Աբգարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Մուշեղ Աբգարյանը ծնվել է 1982 թ.–ին, 2004 թ.–ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետը։ 2009–2013 թթ.–ին աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ–ում և զբաղեցրել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ 2013 թ.–ից առ այսօր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն է։
ՀՀԿ–ի անդամ է, ամուսնացած է, ունի մեկ որդի։
ՀՀ կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ` Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Աշոտ Մարդյանը։
Աշոտ Մարդյանը ծնվել է 1968 թ.–ին։ 1987 թ.–ին ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1992 թ.–ին` Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1999-2000 թթ. – ին ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության Սյունիքի բաժնի 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ է եղել, իսկ 2000-2004 թթ. –ին զբաղեցրել է Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի պաշտոնը, 2004-2005 թթ. –ին զբաղեցրել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետի պաշտոնը, 2005 – 2013 թթ. –ին զբաղեցրել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը։
ՀՀԿ–ի անդամ է, ամուսնացած է, ունի երկու երեխա։–0–