Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պարենային ապրանքների գները Հայաստանում հունվարին ավելացել են 5%–ով

08.02.2016, 14:30
Հայաստանում պարենային ապրանքների գները 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Պարենային ապրանքների գները Հայաստանում հունվարին ավելացել են 5%–ով
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Պարենային ապրանքների գների աճի վրա ազդել է ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը:

ԱՎԾ–ի տվյալներով` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. Հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`31.5% գնաճ:

Այսպես, 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի`42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի 1.9 անգամ գնաճ։

Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 19.9% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 8.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 10.3%, նռան` 13.0%, խնձորի` 15.3%, կիտրոնի՝ 17.0%, խաղողի`17.3%, մանդարինի`18.7%, տանձի` 19.7%, արքայանարնջի 44.1% գնաճը:

Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, նվազել է 16.9%- ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.3% գնաճ

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, գրանցվել է 8.7% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ:

2016թ. հունվարին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.2%, շաքարավազի՝ 0.2%, այլ մթերքի 0.3% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, գրանցվել է 5.5%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.1% գնանկում:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, հացամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում:

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 2,2 տոկոսով։ Ըստ պետբյոջեի` Հայաստանում գնաճը 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ -0-