Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՊԵԿ նախագահը նշել է եկամտահարկի նվազեցման հնարավոր ժամկետները

16.10.2018, 16:11
Նա հիշեցրեց, որ կառավարությունը փոփոխություններ է մշակել հարկային օրենսդրության մեջ, որոնք նախատեսումեն հարկային բեռի նվազեցում կապիտալի և եկամուտների գծով։
ՊԵԿ նախագահը նշել է եկամտահարկի նվազեցման հնարավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակիչները ստիպված են սպասել եկամտահարկի նվազեցմանը, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա հիշեցրեց, որ կառավարությունը փոփոխություններ է մշակել հարկային օրենսդրության մեջ, որոնք նախատեսումեն հարկային բեռի նվազեցում կապիտալի և եկամուտների գծով։

Սակայն, ինչպես նշեց ՊԵԿ նախագահը, քաղաքական փոփոխությունները զարգանում են այնքան ակտիվ, որ հարկային փոփոխությունները կարող են չներառվել մինչև տարեվերջ։

«Չնայած նրան, որ ներառումը կարող է հետաձգվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով, սակայն կառավարության մոտեցումները միանշանակ են` հարկային բեռի նվազեցում կապիտալի և եկամուտների գծով», – ասաց Անանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կառավարությունը, հնարավոր է, չհասցնի փոփոխություններ ներառել մինչև 2019 թ.–ի հունվարի 1–ը, դրանք կարող են ներդրվել մայիսից կամ հունիսից։–0–