Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Պոբեդա» ավիաընկերությունը կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի Ռուսաստան

16.10.2019, 12:56
«Պոբեդա» լոուքոստերի չվերթերի տոմսերի արժեքը օտարերկրյա օդանավակայաններից դեպի Ռուսաստան կբարձրանա 25 եվրոյով:
«Պոբեդա» ավիաընկերությունը կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Պոբեդա» լոուքոստերի չվերթերի տոմսերի արժեքը օտարերկրյա օդանավակայաններից դեպի Ռուսաստան կբարձրանա 25 եվրոյով, գրում է «Ведомости»-ին:

Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան, փոփոխությունը տեղի կունենա ձմեռային սեզոնի սկզբից` 2019 թ.-ի հոկտեմբերի 28-ից:

«Փոխադրողը ստիպված է տոմսի գումարի մեջ ներառել օտարերկրյա օդանավակայաններում հաճախորդների գրանցման արժեքը», - նշեց նա:

Սելիվանովայի խոսքով, «Պոբեդա» ընկերությունն իրականացնում է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը: Դատարանը հոկտեմբերի 8-ին հավանություն էր տվել Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտի դատախազության հայցի և արգելել արտերկրից մեկնող ուղևորներից գանձել 25 եվրո`օդանավակայաններում գրանցում անցնելու համար: Ռուսաստանում օդանավակայանում իրականացվող գրանցումն առանձին ծառայությոն չէ և ներառված է օդանավակայանի ընդհանուր վճարների և տոմսի գումարի մեջ:

Միջազգային ուղղությամբ «Պոբեդա» ավիաընկերության տոմսի միջին արժեքն անցած ձմեռային շրջանում կազմում էր 4500 ռուբլի: Այդկերպ, տոմսերի գները միջինում կբարձրանան 40 տոկոսով` դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:-0-