Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Մոտ 1200 տոննա լոլիկ և վարունգ է արտահանվել Հայաստանից 2015 թ.–ի երեք ամսվա ընթացքում

14.04.2015, 16:42
Մոտ 1200 տոննա լոլիկ և վարունգ է արտահանվել Հայաստանից 2015 թ.–ի երեք ամսվա ընթացքում, հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Մոտ 1200 տոննա լոլիկ և վարունգ է արտահանվել Հայաստանից 2015 թ.–ի երեք ամսվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոտ 1200 տոննա լոլիկ և վարունգ է արտահանվել Հայաստանից 2015 թ.–ի երեք ամսվա ընթացքում, հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Համեմատության համար նա ներկայացրեց նախորդ տարվա տվյալները, որոնց համաձայն` 2014 թ.–ի հունվար–մարտին արտահանվել է 1 տոննա լոլիկ և 3 տոննա վարունգ։

«Արտահանման 90 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Ռուսական շուկայում հայկական լոլիկի և վարունգի պահանջարկ կա», – ասաց Մակարյանը։

Նա դժվարացավ պատասխանել «ԱՌԿԱ» գործակալության հարցին, որը վերաբերում էր 2015 թ.–ին ռուսական շուկա արտահանված լոլիկի և վարունգի ծավալի մասին` նշելով միայն, որ զգալի աճ է սպասվում։

Մակարյանը նաև ցրեց արտահանման պատճառով տեղական շուկայում գյուղատնտեսական արտադրանքի գների հնարավոր աճի մասին մտավախությունները։ «Առաջին հերթին կապահովվի տեղական շուկան, կարտահանվի ավելցուկը», – ասաց Մակարյանը։ –0–