Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՓՄՁ–ների համար շրջանառության հարկով նախատեսված 5% տոկոսադրույքը հարկավոր է ներդնել փուլ առ փուլ. փորձագետ

02.03.2015, 18:40
ՓՄՁ–ների համար շրջանառության հարկով նախատեսված 5% տոկոսադրույքը հարկավոր է ներդնել փուլ առ փուլ, կարծում է «ՓՄՁ–ների համագործակցության ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Հակոբ Ավագյանը։
ՓՄՁ–ների համար շրջանառության հարկով նախատեսված 5% տոկոսադրույքը հարկավոր է ներդնել փուլ առ փուլ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՓՄՁ–ների համար շրջանառության հարկով նախատեսված 5% տոկոսադրույքը հարկավոր է ներդնել փուլ առ փուլ, կարծում է «ՓՄՁ–ների համագործակցության ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Հակոբ Ավագյանը։

ՀՀ ԱԺ–ում քննարկվում են կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք նախատեսում են, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտների վճարի տարեկան շջրանառության շեմի բարձրացում ներկա 58,35 մլն դրամից մինչև 113,4 մլն դրամ։ Նոր փոփոխություններով նաև նախատեսվում է սահմանել շրջանառության հարկի 5 տոկոսանոց դրույք, ինչպես նաև չեղյալ հայտարարել պարտադիր փաստաթղթավորման պահանջը` դարձնելով այն կամավոր։

Ավագյանը կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների հաստատումը կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի  փոքր և միջին բիզնեսի վրա։

«Անհրաժեշտ է սահմանել մինչև 5 տոկոս տոկոսադրույքը հասցնելու անցումային փուլեր։ Օրինակ այս տարի սահմանել 3,5 տոկոս, հաջորդ տարի` 4 տոկոս, մեկ տարի անց` 5 տոկոս», – երկուշաբթի լրագրողներին ասաց Ավագյանը։

Ավագյանն ավելացրեց, որ իր առաջարկած փուլային մոդելը կապահովի ինքնատիպ «խաղի կանոններ» ՓՄՁ–ի համար և երաշխիք ամենաքիչ երեք տարվա ընթացքում սեփական բիզնեսի հաջող զարգացման համար։

Նա նաև նշեց, որ մինչև 113,4 մլն դրամ շրջանառության հարկի վճարման համար տարեկան շրջանառության շեմի բարձրացման մասին փոփոխությունը բավարարում է փոքր բիզնեսի պահանջները։ Սակայն, նրա խոսքերով, ՓՄՁ ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտները կկարողանան անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել, մասնավորապես` ներկրող ձեռնարկությունները։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին նշեց, որ շրջանառության հարկի տոկոսադրույքի աստիճանական բարձրացման մասին Ավագյանի առաջարկը դժվար թե հնարավոր լինի իրականացնել։

«Փոփոխությունները, որոնք պետք է ներդրվեն «Շրջանառության հարկի մասին» օրենքում, նախատեսում են մեկ գաղափարախոսություն` ՓՄՁ ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան վարել նորմալ բիզնես», – նշեց Այվազյանը։

Այվազյանը կարծում է, որ օրինագիծը նպատակաուղղված է մեկ կարևոր նպատակի ձեռքբերմանը` ՓՄՁ–ների հնարավորություն ընձեռերել ազատ զբաղվել առևտրով օրենքի շրջանակում։

Այվազյանը դրական համարեց այն փաստը, որ այն ձեռներեցների մոտ, ովքեր կամավոր կերպով կհամաձայնեն տրամադրել փաստաթղթաշրջանառություն, խթան կա, նրանք շրջանառության հարկ կվճարեն 1 տոկոս տոկոսադրույքով։

Նախորդ փոփոխությունների համաձայն, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից այս տարվա փետրվարի 5–ին, փոքրի և միջին բիզնեսի սուբյեկտների համար պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջների ուժ մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 1–ը։

Ավելի վաղ ընդունված փոփոխությունները նախատեսում էին առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի տոկոսադրույքի նվազում` 3,5 տոկոսից մինչև 1 տոկոս։ Օրենքը նախատեսում է փաստաթղթաշրջանառությունը որպես պարտադիր պայման ՓՄՁ–ների համար։ Դրա հետ մեկտեղ առաջարկվում է ներդնել այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ։

Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ, որոնց թվում 58 հազարը միկրո և փոքր բիզնեսի սուբյեկտներ են, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը։ Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ–ի մասնաբաժինը կազմում է 43 տոկոս, միաժամանակ հատվածն ապաովում է հարկային մուտքերի մոտ 5–6 տոկոսը։

Հայաստանի առևտր ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում` պահանջելով տրամադրել այլընտրանք`վճարել ավելի բարձր տոկոսադրույք կամ օգտվել արտոնություններից և վճարել ցածր տոկոսադրույք, սակայն փաստաթղթաշրջանառությամբ ($1 – 478,6 դրամ)։ -0-