Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Փարիզում Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին ներկայացված է 23 հայկական ընկերության արտադրանք

22.10.2024, 12:02
Այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն

Փարիզում  Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին ներկայացված է 23 հայկական ընկերության արտադրանք
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

Ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը: