Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ տրանսպորտի նախարարությունը կարող է պարտադրել տաքսիստներին ձեռք բերել հատուկ տաքսոմետրեր. նախարար

26.12.2014, 21:37
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կարող է պարտադրել տաքսու վարորդներին օգտվել հատուկ հաշվիչներից, ուրբաթ ասաց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։
ՀՀ տրանսպորտի նախարարությունը կարող է պարտադրել տաքսիստներին ձեռք բերել հատուկ տաքսոմետրեր. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կարող է պարտադրել տաքսու վարորդներին օգտվել հատուկ հաշվիչներից, ուրբաթ ասաց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։

«Մեր հասարակական կազմակերպությունները հանդես են եկել շատ լավ առաջարկով։ Հնարավոր է, որ մենք գումար հատկացնենք երկիր հատուկ տաքսոմետրեր ներկրելու համար, որոնք այնուհետև պետք է ձեռք բերեն արտոնագիր ունեցող տաքսիստները, որպեսզի յուրաքանչյուր վարորդ իր հայեցողությամբ հաշվիչներում փոփոխություններ չկատարի», – ասաց Բեգլարյանը։

Դեկտեմբերի սկզբին կառավարության կողմից հաստատված տաքսիների արտոնագրման կարգը վերաբերում է տարբերանշանների պահանջին, գնապիտակի պարտադիր առկայությանը, ինչպես նաև տաքսոմետրերի սերտիֆիկացմանը, որոնք կամրագրվեն կոնկրետ ավտոմեքենաների նկատմամբ։ –0–