Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում կպարզեցվի տաքսի ծառայությունների արտոնագրման ընթացակարգը. նախարար

26.12.2014, 21:22
Հայաստանում կպարզեցվի տաքսի ծառայությունների արտոնագրման ընթացակարգը, ուրբաթ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` ներկայացնելով կառավարության կողմից հաստատված` տաքսի ծառայությունների ղեկավարների և մասնավոր վարորդների արտոնագրման ընթացակարգը։
Հայաստանում կպարզեցվի տաքսի ծառայությունների արտոնագրման ընթացակարգը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կպարզեցվի տաքսի ծառայությունների արտոնագրման ընթացակարգը, ուրբաթ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` ներկայացնելով կառավարության կողմից հաստատված` տաքսի ծառայությունների ղեկավարների և մասնավոր վարորդների արտոնագրման ընթացակարգը։

«Գոյություն ունեցող խնդիրները, որոնք մտահոգում էին տաքսու վարորդներին, երկար ժամանակ քննարկվում էին նախարարությունում։ Երկու տարվա ընթացքում մենք փորձում էինք հաշվի առնել ողջ քննադատությունը, առաջարկությունները, և այսօր կա օրենք, որը, նախարարության կարծիքով, կաշխատի` ի բարօրություն տաքսու բոլոր վարորդներին», – ասաց Բեգլարյանը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքերով` նոր կարգը տարածվում է բոլոր կազմակերպությունների վրա (անկախ կազմակերպչական–իրավական ձևից), որոնք ուղևորափոխադրումներ են իրականացնում տաքսիների միջոցով, և այսուհետ այն կտարածվի նաև մասնավոր ձեռներեցների և ֆիզիկական անձանց վրա։

«Փոփոխություններով հաշվի են առնվել տաքսու տարբերանշանների, գնապիտակի պարտադիր առկայության, ինչպես նաև տաքսոմետրերի սերտիֆիկացման նկատմամբ պահանջները, որոնք կամրագրվեն կոնկրետ ավտոմեքենաների նկատմամբ։ 

Նրա խոսքերով` հանվել են նաև ավտոմեքենաների և տաքսիստների առողջական վիճակի կանոնավոր ստուգումների պահանջները, որոնք իրականում չէին կատարվում։

«Միաժամանակ արտոնագրերի տրամադրման ժամկետները նախատեսվում է հասցնել մինչև յոթ աշխատանքային օրվա` այժմ գործող 30 օրվա փոխարեն», – նշեց Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքերով` հանվել է դեղին պետհամարանիշներ ստանալու պարտադիր պահանջը, ինչը թույլ կտա վարորդներին տնտեսել 17500 դրամ և խուսափել անիմաստ  քաշքշուկից։

Նա տեղեկացրեց, որ արտոնագիր ստանալու և գործունեություն իրականացնելու համար մասնավորների համար նախատեսված է ամսական, եռամսյակային և տարեկան վճար` ըստ ընտրության` 12 հազար դրամից (մեկ ամսվա համար) մինչև 120 հազար դրամ (տարեկան վճար)։ ($1 – 461,58 դրամ)-0-