Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Առաջիկայում հնարավոր է հայ–արգենտինական տեքստիլի համատեղ ձեռնարկություն ստեղծվի

17.10.2013, 16:09
Առաջիկայում հնարավոր է հայ–արգենտինական տեքստիլի համատեղ ձեռնարկություն ստեղծվի, հինգշաբթի լրագրողներին ասել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
Առաջիկայում հնարավոր է հայ–արգենտինական տեքստիլի համատեղ ձեռնարկություն ստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում հնարավոր է հայ–արգենտինական տեքստիլի համատեղ ձեռնարկություն ստեղծվի, հինգշաբթի լրագրողներին ասել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

«Արդեն որոշ բանակցություններ են տեղի ունեցել, և ես հուսով եմ, որ դրանք հաջողությամբ կպսակվեն։ Նախատեսվում է, որ 1–2 ամսվա ընթացքում կամփոփվեն բանակցությունների արդյունքները», – ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ տեքստիլի արտադրանքն այժմ ևս արտահանվում է Հայաստանից Արգենտինա, սակայն շատ փոքր ծավալներով։

Նրա խոսքերով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Արգենտինա իրականացված արտահանումը մեծ չէ, ինչի կապակցությամբ Զարգացման հայկական գործակալության  նպատակը նոր ուղիների հայտնաբերումն է` արգենտիանական շուկաներ հայկական ապրանքների մուտքի համար։

«Ցանկալի է, որպեսզի արգենտինական շուկայում ներկայացված լինեն Հայաստանից արտահանված տարատեսակ ապրանքներ», – ասել է Հարությունյանը։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Արգենտինան 2013թ. I կիսամյակում դարձել է Հայաստանի տնտեսության իրական հատված օտարերկրյա համախառն ներդրումների առաջատարը։ Այդ երկրի ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատված կազմել են $76,1 մլն.` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,4 անգամ։ Ընդ որում, ուղիղ օտարերկրյա ներդրումները Արգենտինայից Հայաստան հաշվետու ժամանակահատվածում աճել են 67,2%-ով` կազմելով $8,2 մլն։

Հայաստան կատարված Արգենտինայի ներդրումներն ուղղված են օդային տրանսպորտի գործունեությանը ($72,3 մլն.), շենքերի շինարարությանը ($565 հազ.), ինչպես նաև բուսաբուծության և անասնապահության, որսորդության և հարակից ոլորտներ ($3,3 մլն.)։ –0—