ՀՀ էկոնոմիկայի նախարարը համաձայն է երկրորդ նախագահի որոշ դիտողությունների հետ
16.01.2014,
19:54
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կառավարության հասցեին ուղղված քննադատական հայտարարությունների որոշ կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կառավարության հասցեին ուղղված քննադատական հայտարարությունների որոշ կողմերի հետ։
ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին ժամանակներս հանդես են եկել մի շարք հրապարակային հայտարարություններով, որոնցում խիստ քննադատության են ենթարկել միմյանց տնտեսական քաղաքականությունը։
«Քննադատությունն ընդհանուր առմամբ նորմալ երևույթ է։ Ես համաձայն եմ երկորդ նախագահի որոշ դիտողությունների հետ։ Մասնավորապես` խոսքը հիփոթեքային վարկերի մասին է։ Ակնհայտ է, որ Հայաստանում հիփոթեքային վարկերը դեռևս չեն հասել այն մակարդակի, որպեսզի էականորեն ազդեն շինարարության ոլորտի վրա։ Կարծում եմ, որ շատերին պարզ է, որ տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որպեսզի հիփոթեքային շուկան զարգանա», – ասել է Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ Քոչարյանի հայտարարություններում կան մի քանի կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել, սակայն խնդիրների ներկայացումը մի բան է, իսկ դրանց տնտեսական գնահատականը` այլ բան։
«Այսպես, օրինակ անհնար է մի իրավիճակ, երբ երկար ժամանակ Հայաստանի կամ որևէ այլ երկրի ՀՆԱ–ում շինարարության մասնաբաժինը կարող է կազմել 25 տոկոս», – ասել է նախարարը։
Նրա խոսքերով` հարկավոր է նաև հաշվի առնել այն, որ երկրում տիրող տնտեսական իրավիճակը ոչ միայն ներկա բարեփոխումների արդյունք է, այլև այն բարեփոխումների, որոնք իրականացվել են դեռևս առաջին նախագահի ժամանակ։–0–