Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԿԲ–ն 2015 թ.–ին կանխատեսում է տնտեսության աճի դանդաղում մինչև 0,4–2 տոկոս

23.02.2015, 17:47
Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ՀՀ տնտեսական աճը 2015 թվականին կդանդաղի 2014-ին  և կձևավորվի 0,4-2%-ի միջակայքում։ Այդ մասին ասվում է «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2015թ. Դրամավարկային քաղաքականության 2014թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)»-ում։
 ԿԲ–ն 2015 թ.–ին կանխատեսում է տնտեսության աճի դանդաղում մինչև 0,4–2 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ՀՀ տնտեսական աճը 2015 թվականին կդանդաղի 2014-ին  և կձևավորվի 0,4-2%-ի միջակայքում։ Այդ մասին ասվում է «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2015թ. Դրամավարկային քաղաքականության 2014թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)»-ում։

«Երկրի տնտեսական աճի կանխատեսման էական նվազման հիմքում 2015 թ.–ին, նախորդ կանխատեսման համեմատ, հայտնվել են անբարենպաստ արտաքին տնտեսական միջավայրը, մասնավորապես` Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ` Ռուսաստանի տնտեսության կանխատեսված անկումը, հիմնական հանքային հումքի գների ցածր մակարդակը, ինչպես նաև Հայաստանում ներքին պահանջարկի սպասված անկումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հաշվետվության` 2015 թ.–ին իրականացվող ընդլայնվող հարկաբյուջետային քաղաքականությունը, արտաքին տնտեսական միջավայրի բարելավումը և նոր շուկաների բացահայտումը, կանխատեսվող հորիզոնում կդառնան տնտեսական աճի վերականգնման գործոններ կայուն գնաճի պայմաններում։ Ակնկալվում է, որ տնտեսական աճը կարագանա և կանխատեսվող հորիզոնում կկազմի 2,5–3,5 տոկոս։

Միաժամանակ նշվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնում հիմնականում կխթանվի ակնկալվող աճի հաշվին տնտեսության արտահանման հատվածում։

Կարգավորիչի գնահատականներով` 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում պահպանվել է ներքին պահանջարկի ցածր մակադրակը, ինչը հիմնականում կապված է Ռուսաստանից իրականացվող դրամային փոխանցումների կրճատման հետ։ Այս մասին վկայում է մասնավոր սպառման նվազումն ու ներդրումների թույլ ակտիվությունը։ Սակայն այս գործոնների բացասական ազդեցությունը որոշ չափով չեզոքացվել է ընդլայնվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կողմից, ինչի արդյունքում ԿԲ–ն անփոփոխ է թողել 2014 թ.–ին տնտեսության աճի իր գնահատականները` պահպանելով կանխատեսումը 3,2–3,5 տոկոսի սահմանում։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները նվազեցրել են 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումները։ Այսպես` հունվարին ՎԶԵԲ–ը նվազեցրել է Հայաստանի տնտեսության կանխատեսումը`սպասելով լճացում 3,5 տոկոսանոց աճի փոխարեն։ Վատացրել է կանխատեսումը նաև ՀԲ–ն, բանկը 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 3,3 տոկոսի սահմանում` 5 տոկոսանոց նախկին կանխատեսման փոխարեն։ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսման համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին կարող է կազմել 3,7 տոկոս` 4,2 տոկոսանոց նախորդ կանխատեսման փոխարեն։

Fitch Rating միջազգային վարկանիշային գործակալությունը 2015 թ.–ին ակնկալում է չափավոր ռեցեսիա Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանում իրավիճակի վատացման պատճառով։

Պետբյուջեի համաձայն` 2015 թ.–ին հայկական տնտեսության աճը նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ –0–