Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կառավարությունը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման համար շենք է հատկացրել

18.12.2014, 19:57
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել շենք հատկացնել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման համար։։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել շենք հատկացնել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման համար։։

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնն աշխատանքը կսկսի 2015 թվականի գարնանը։ Ծրագրվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2015 թվականի փետրվարին, և 6-8 շաբաթների ընթացքում տեխնիկապես կզինվի։

Ինչպես նշեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ուրբաթ ծրագրվում է ստորագրել ժամանակակից կենտրոնի կառուցման մասին նախագծային պայմանագիր։ 

Հայաստանի կառավարությունը և Global Medical Solutions ընկերությունը 2013 թվականի հուլիսին Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման 12-14 մլն դոլարի ներդրումային ծրագրի մեկնարկի մասին համաձայնագիր են ստորագրել։ Կենտրոնը ծրագրվում էր կառուցել 18-24 ամիսների ընթացքում։ Գերժամանակակից կենտրոնի շենքը հիմնվել է Աջափնյակ վարչական շրջանում 2012 թվականի հոկտեմբերին։

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ։

Կենտրոնի հիմնական խնդիրը Հայաստանի կարիքների բավարարումն է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցում միջազգային չափանիշներին համապատասխան, և ենթակառուցվածքի ստեղծման հարցում, որը թույլ կտա վերածել այն տարածաշրջանային կենտրոնի։

Ուռուցքաբանության բնագավառում գերազանցության հայկական կենտրոնը զանազան ծառայություններ կմատուցի գերժամանակակից և ճշգրիտ ախտորոշման, բուժման և վերահսկողության ոլորտում, ինչպես նաև կծառայի որպես գիտության, մասնագիտական վերապատրաստման, ձեռնարկատիրության և նորարարությունների կենտրոն; 

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան 2700 մարդ հաշմանդամ է դառնում ուռուցքային հիվանդություններից, ինչի հետևանքով տնտեսությունը տարեկան 75 մլն դրամը գերազանցող վնասներ է կրում։ Հայաստանում դիսպանսերային բուժում է ստանում մոտ 32 հազար ուռուցքային հիվանդ։ -0-