Ներկայում նկատվում է փոխադրումների նվազման միտում. Վալկո
12.11.2015,
14:05
Ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտում, նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախօրեին կայացած խորհրդակցությանը, որի ընթացքում ամփոփվել է ընկերության հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտում, նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախօրեին կայացած խորհրդակցությանը, որի ընթացքում ամփոփվել է ընկերության հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Միևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրել է ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Այդ ցուցանիշների շարքում նա նշեց մասնավորապես վագոնի պարապուրդի կրճատումը, լոկոմոտիվի միջին օրական վազքն ու արտադրողականությունը, տեղամասային և տեխնիկական արագությունները»,-ասված է հաղորդագրությունում:
ՀԿԵ ղեկավարը նշել է նաև, որ 10 ամիսների արդյունքներով նկատվում է գնացքների ուշացման ժամանակի կրճատում 134 ժամով կամ 40%-ով, հանձնարարելով շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Մեր նպատակը՝ գնացքների չվացուցակի 100%-նոց կատարումն է», - ընդգծել է նա:
Սերգեյ Վալկոն տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գծի բալային գնահատականը կազմել է 96 միավոր՝ բարելավվելով 4 միավորով: Ընկերության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ 2015 թվականին երկաթուղում սահմանվել է 190 արգելք՝ 2014-ին սահմանված 362-ի դիմաց:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Սերգեյ Վալկոն նշել է մասնավորապես բեռնափոխադրումների աճի ապահովումը, ծախսերի կրճատումը և հավելյալ եկամուտների ապահովումը, միջոցների տնտեսումը:
Ինչպես նշել է ՀԿԵ-ի ղեկավարը, ԱՊՀ երկրների երկաթուղիները կանգնած են փոխադրումների ծավալների կրճատման խնդրի առջև:
«Մեր բոլոր միջոցներն ուղղված են ՀԿԵ-ի աշխատանքային կոլեկտիվի պահպանմանը: Այսօրվա իրավիճակը բարդ է, բայց ոչ աղետալի: Անցյալում մենք արդեն հաղթահարել ենք նման դժվարություններ», - ընդգծեց Սերգեյ Վալկոն:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-