ՀՀ վարչապետին ներկայացրել են ՀԷՑ–ի աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
11.08.2015,
11:04
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երկուշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. ԱՌԿԱ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երկուշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքները։
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ։
ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի վերջին հայտարարել է, որ իշխանությունները կսուբսիդավորեն սակագների բարձրացումը մինչև հայտնի դառնան ՀԷՑ–ի աուդիտի արդյունքները։
ՀԷՑ–ում աուդիտ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։ –0–