Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի տարածքով դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք տարանցիկ միջանցքի հարցում. Վինոկուրով
25.09.2013,
14:54
Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ինչպես նաև երկաթուղու աբխազական հատվածի բացումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլև Մաքսային միության ներկա անդամների շահերից, չորեքշաբթի հայտարարել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ինչպես նաև երկաթուղու աբխազական հատվածի բացումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլև Մաքսային միության ներկա անդամների շահերից, չորեքշաբթի հայտարարել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
«Ինտեգրացիան չպետք է բացասական կամ զրոյական գումարով խաղ լինի, այն պետք է դրական գումարով խաղ լինի։ ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը պետք է ձեռնտու լինի ՄՄ–ի ներկա անդամներին, առաջին հերթին` Ռուսաստանին», – ասել է նա «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար.տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամրջի ընթացքում։
Վինոկուրովի խոսքերով` Ռուսաստանը շահագրգռված է լավ տարանցիկ միջանցք ստանալ Հայաստանի տարածքով դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք։
«Այժմ լուրջ քայլեր են ձեռնարկվում դեպի Իրան Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարության համար։ Ռուսաստանն աջակցում է այդ գաղափարին, և այժմ այդ նախագծի փուլերից մեկի ֆինանսավորմանը կմասնակցի նաև Հակաճգնաժամային հիմնադրամը, որի ղեկավարը Զարգացման եվրասիական բանկն է», – ավելացրել է նա։
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանն իր հերթին նշել է, որ երկաթուղու աբխազական հատվածի բացումը որակապես կփոխի ՄՄ–ին Հայաստանի միանալու հարցը։ «Կբացվի աբխազական երկաթուղին, եվրասիական մեծ տարածքին պատկանելու զգացում կառաջանա, ինչը կփոխի այդ թեմայով (ՄՄ–ին Հայաստանի անդամակցության) խոսակցությունների որակը», – ասել է նա։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանն ավելացրել է, որ տարածաշրջանում գործող բոլոր տրանսպորտային և էներգետիկ միջանցքները միակողմանի են, ընթանում են արևելքից դեպի արևմուտք, այլ ոչ թե հյուսիսից հարավ, և Հայաստանի հետ կապված երկաթուղային նախագծերի իրագործման դեպքում տարածաշրջանում առևտրային հարաբերությունները կարող են որակապես փոխվել։
«Հայաստանը կարող է ՄՄ–ի դարպասի վերածվել, որը տանում է դեպի Պարսից ծոց և Հարավային Ասիա», – ասել է նա։
Այս կապակցությամբ փորձագետը կարևորել է ՀՇԿ մուտք գործելու Հայաստանի մտադրությունները, քանի որ չինական կողմը կարող է հիմնական շահագրգիռ կողմերից մեկը դառնալ Իրան–Հայաստան երկաթուղու շինարարության հարցում։
«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկարությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ «Հյուսիս–Հարավ» միջանցքի նախագծի հեղինակները Ռուսաստանն ու Իրանն են, այն ենթադրում է տրանսպորտային հոսքերի ակտիվացում, այդ թվում նաև Ռուսաստան–Իրան–Հնդկաստան երթուղով տրանսպորտային նոր հաղորդակցությունների շինարարության հաշվին։ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով քննարկվում է երկաթուղու կառուցման հնարավորությունը, որն իրար կկապի երկու երկրներն ու կդառնա «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 13-ին Հայաստան կատարած այցի ընթացքւմ նշեց, որ հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։–0–