Հայաստանը կմասնակցի Նյու Դելիում նախատեսված World Food India 2024 ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Նյու Դելիում նախատեսված World Food India 2024 ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով կմասնակցի Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայանալիք «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին։

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանը կներկայացնի 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ 

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է «Global Food Regulators Summit 2024»-ը, ինչպես նաև գործարար հանդիպումներ՝ B2B, B2G, G2G ձևաչափերով։ 

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։

Հնդկաստանի սննդի արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ World Food India–ն կազմակերպել է 2017 թվականին, երկրորդը՝ 2023 թվականին։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:08 16.09.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×