Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում այսօր մեկնարկեց Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Այն կտևի երկու օր։
Միջոցառումը նվիրված է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչի կապակցությամբ համաժողովի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։
Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, գիտակրթական կազմակերպությունների, արտահանման ներուժի խթանման, տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի ձևավորման և ներդրումային ու նորարարական ներուժի համեմատությամբ սիներգետիկ էֆեկտի ձեռքբերմանը:
Համաժողովի բիզնես-ծրագիրը ներառում է 30 միջոցառում։ Հիմնական թեմաներն են՝ բացահայտել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների արդիական և տարածված խնդիրները։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵԱՏՄ անդամներ են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Երևանը միությանը միանալու պայմանագիրը ստորագրել է 2015 թվականին։է