Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը

12.07.2019, 15:22
Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը:
Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

ՋԷԿ–ի նախագծման հզորությունը կազմում է 250 մեգավատ, իսկ կայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 26 ամսվա ընթացքում: ՋԷԿ-ի շահագործման նախատեսվող ժամկետը 25-30 տարի է, օգտակար գործողության գործակիցը` 53%: Նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան 250 մլն դոլար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նոր ՋԷԿ-ի կառուցումը թույլ կտա նվազեցնել սակագնային բեռը բնակչության համար:

«Այս կայանը կկարողանա գեներացնել տարեկան 1,8-2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա», - ասաց նա` նշելով, որ 1 կՎտ/ժ գինը կազմում է 27,4 դրամ:

Ըստ Վարդանյանի, նոր ՋԷԿ-ի կառուցման համար կստեղծվի մոտ 1000 նոր աշխատատեղ: Ընդ որում աշխատողների նվազագույն աշխատարձը կկազմի մոտ 600 դոլար: Արդեն կառուցումն ավարտելուց հետո Հայաստանում կստեղծվի 250 մշտական աշխատատեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր հերթին հայտնեց, որ այս կայանը պետք է փոխարինի Հրազդանի ՋԷԿ–ը, քանի որ վերջինիս շահագործման ժամկետը կլրանա մի քանի տարի հետո:

«Հրազդանի ՋԷԿ–ը գեներացնում է էլեկտրաէներգիան բավականին բարձր գնով, միայն վառելիքի մասնաբաժինը արժեքի մեջ կազմում է 31,5 դրամ, ինչն արդեն 4 դրամով ավել է (այն էլեկտրաէներգիայի գնի համեմատ, որը կարտադրի նոր կայանը, խմբգր.): Մոտ 10 դրամ կազմում է այլ ծախսերը, այսինքն 1 կՎտ/ժ–ի ինքնարժեքը կազմում է 40-41 դրամ», - ասաց նա:

Ըստ Բաղրամյանի, նոր կայանի շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի գինը սպառողների համար կարող է նվազել 1-1,5 դրամով:-0-