Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Աղքատության ներկա մակարդակում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելն անհնար է Հայաստանում. Սանդոյան

19.04.2013, 20:01
Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն անհնար է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը` հաշվի առնելով Հայաստանում առկա աղքատության մակարդակը։
Աղքատության ներկա մակարդակում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելն անհնար է Հայաստանում. Սանդոյան
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն անհնար է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը` հաշվի առնելով Հայաստանում առկա աղքատության մակարդակը։

«Սուտ է։ Մի երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունն աղքատ է և բնակչության բոլոր եկամուտները ծախսվում են տարրական սպառման վրա, կուտակային ֆոնդերի ստեղծումն անհնար է»,– ուրբաթ ՀՌՀ–ում անցկացված Գայդարյան ընթերցումների ժամանակ հայտնեց նա։
    
Սանդոյանը նշեց, որ այժմ Հայաստանում, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակչության 35 տոկոսն աղքատ է, իսկ «Հայաստանում կյանքի գինն ավելի բարձր է, քան Ռուսաստանում, այն դեպքում, որ կենսամակարդակը 3 անգամ ցածր է»։     

«Եթե հաշվենք, որ սպառողական նվազագույն նիշը 53 հազար դրամից պակաս թիվ է կազմում և բժշկական չափանիշներով իրական հաշվարկներ անենք, ապա մեր բուհի տնտեսական դպրոցի հաշվարկներով, մենք պետք է խոսենք աղքատության 60 տոկոսի մասին»,– նշեց նա։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011թ.-ի հունվարի 1-ից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով: 2014թ.-ի հունվարի 1-ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով, որում կներառվեն 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: -0-