Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025թ․–ին

23.04.2025, 11:31
Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ի արդյունքում կաճի 4,5%–ով
ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025թ․–ին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ի արդյունքում կաճի 4,5%–ով։ Նման կանխատեսում է ներկայացված World Economic Outlook ապրիլյան զեկույցում։

Նախորդ տարվա ապրիլի զեկույցում ԱՄՀ–ն Հայաստանում կանխատեսել էր 4,9%-անոց տնտեսական աճ 2025թ․–ին։

Ընթացիկ զեկույցում նշվում է, որ հայկական տնտեսության աճը 2026թ․–ին կկազմի 4,5%։

ԱՄՀ վերլուծաբանները նաև ակնկաում են, որ Հայաստանում գնաճը 2025թ․–ին կկազմի 3,3%, 2026թ․–ին կդանդաղի՝ մինչև 3%։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության և գնաճի վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետբյուջեում նախատեսված է 5,1 տոկոս։ Կենտրոնական բանկի այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ի վերջին ակնկալվում է 7-4,8%-ի սահմաններում, 2026թ․-ին՝ 4,7-4,1%-ի, իսկ 2027թ․-ին՝ 4,7-6,1%-ի սահմաններում։

ԵԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025թ․-ին 5,5%-ով: Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025թ․-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, ԱՄՀ-ն՝ 4,5%-ով, ՎԶԵԲ-ը՝ 4,8%-ով, իսկ ԱԶԲ-ն՝ 6%-ով: Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,9 տոկոսով, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 4,7 տոկոսով։

Հայաստանի 2025 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 3% (±1%)։ Հայաստանում մարտին գնաճը կազմել է 3,3% տարեկան կտրվածքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,5%-ից հետո: Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճն ակնկալվում է 2,6-2,4%-ի սահմաններում, 2026թ․-ի կանխատեսումը կազմում է 3,1-2,9%, իսկ 2027թ․-ին՝ 3%:

ՀԲ-ն ակնկալում է, որ 2025-ին Հայաստանում գնաճը կկազմի 3,5%, իսկ 2026թ․-ին՝ 4%, ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2025թ․-ին Հայաստանում գները կաճեն 3,3%-ով, իսկ 2026թ․-ին՝ 3%-ով: Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025թ․-ին Հայաստանում գնաճը կկազմի 2%։ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ ընթացիկ տարեվերջին Հայաստանում գնաճը կլինի 3,1 տոկոսի մակարդակում։