Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ սենատը կրկին մերժել է հանրապետականների ներկայացրած բյուջեի նախագիծը

01.10.2013, 10:19
ԱՄՆ սենատը, որտեղ մեծամասնությունը կազմում են դեմոկրատները, կրկին մերժել է ներկայացուցիչների հանրապետական պալատի կողմից առաջարկված բյուջեի նախագիծը։ Ֆինանսական տարվա մեկնարկից երեք ժամ առաջ օրենսդիրներին չի հաջողվել համաձայնության գալ, հաղորդում է CNN–ը։
ԱՄՆ սենատը կրկին մերժել է հանրապետականների ներկայացրած բյուջեի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ /. ԱՄՆ սենատը, որտեղ մեծամասնությունը կազմում են դեմոկրատները, կրկին մերժել է ներկայացուցիչների հանրապետական պալատի կողմից առաջարկված բյուջեի նախագիծը։ Ֆինանսական տարվա մեկնարկից երեք ժամ առաջ օրենսդիրներին չի հաջողվել համաձայնության գալ, հաղորդում է CNN–ը։

Եթե կոնգրեսականները չհամաձայնեցնեն բյուջեի նախագիծը մինչև սեպտեմբերի 30–ի կեսգիշեր (Երևանի ժամանակով` 08:00), պետական հաստատությունները, այդ թվում` դաշնային կառավարությունը, կընդհատեն աշխատանքը, հաղորդում է РБК–ն։

Բյուջետային օրենքի հանրապետական նախագծի համաձայն, առողջապահության բարեփոխման իրագործումը, որը ենթադրում է բժշկական ապահովագրության հասանելիության դյուրացում, պետք է հետաձգվի ևս մեկ տարով։

Բարաք Օբաման, ում նախընտրական ծրագրում առողջապահության բարեփոխման անցկացման կետը կենտրոնական կետերից մեկն էր, արդեն մեղադրել է հանրապետականներին նախագահական ընտրությունների արդյունքների փոփոխման փորձի մեջ։ Ամերիկացի առաջնորդը հավաստիացրել է, որ բարեփոխումը (այսպես կոչված, Obamacare) կիրագործվի, նույնիսկ եթե կառավարությունն այժմ ընդհատի աշխատանքը։

Բ. Օբաման ստիպված է եղել հեռախոսազրույց ունենալ հանրապետականների առաջնորդների հետ, սակայն բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Նախագահը ստորագրել է մի օրենք, որի համաձայն, զինվորականները կշարունակեն աշխատավարձ ստանալ նույնիսկ իրադարձությունների ամենաանբարենպաստ զարգացման դեպքում։

Բյուջեի անհաջող օրենքի պատճառով կառավարության աշխատանքի դադարեցման հետ կապված նախորդ նմանատիպ դեպքը եղել է 17 տարի առաջ։ -0-