Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԱՄՆ–ն Հայաստանին 1 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու նպատակով

19.09.2013, 10:31
ԱՄՆ–ն Հայաստանին 1 մլն դրամի չափով օգնություն կտրամադրի գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու նպատակով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրել է USAID երևանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլիարդը։
ԱՄՆ–ն Հայաստանին 1 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն Հայաստանին 1 մլն դրամի չափով օգնություն կտրամադրի գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու նպատակով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրել է USAID երևանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլիարդը։

«Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հայաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի»,– հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանում նախատեսվում է գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնել 2014թ.–ին` հողերի, շենքերի և գյուղատնտեսական նշանակության կառույցների, կենդանիների գլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի, մարդկային և նյութական ներուժի մասին տեղեկատվության հավաքելու նպատակով։ Հաշվի առնելով այդ նախագծի կարևորությունը` Համաշխարհային բանկը 200 հազար դոլար դրամաշնորհ տրամադրեց հաշվառումն անցկացնելու նախապատրաստությանն աջակցելու համար։ Այդ աշխատանքների անցկացման համար օգնություն առաջարկեցին նաև ԵՄ Twining ծրագրի ներկայացուցիչները, ինչպես նաև` ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտը։

ՄԱԿ–ի անդամ–երկրները պարտավոր են նվազագույնը 10 տարին մեկ անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնել։ Հայաստանում նման միջոցառում երբեք չի անցկացվել։ –0–