Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն աշնանը

12.07.2012, 10:17
ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն սեպտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Հայաստանի նախագահը հաստատել է շահագրգռվածությունն ու ասել, որ խորհրդարանի նստաշրջանի սկզբում համաձայնագիրը կփոխանցվի վավերացման»,- ասաց նա:
ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն աշնանը
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն սեպտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Հայաստանի նախագահը հաստատել է շահագրգռվածությունն ու ասել, որ խորհրդարանի նստաշրջանի սկզբում համաձայնագիրը կփոխանցվի վավերացման»,- ասաց նա:

Մատվիենկոյի խոսքով՝ Հայաստանի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերականացման ձգձգումը կապված էր նոր խորհրդարանի ձևավորման հետ:

Նա նշեց, որ Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերին խորհրդարանի վավերականացմանը կփոխանցվի նաև ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմակայանների տեղաբաշխման մասին արձանագրությունները, բացի այդ հաստատել է նաև Հայաստանի շահագրգռվածությունը Ռուսաստանի հետ խոշոր ծրագրերին մասնակցելու վերաբերյալ, ինչպիսին հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի կառուցումն է:

«Մենք քննարկեցինք ռուս-հայկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը, այն կարելի է գնահատել ծայրահեղ դրական»,- ասաց Մատվիենկոն:


ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին:

Պայմանագիրն անհրաժեշտ պայմաններ կապահովի ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու լիարժեք և արդյունավետ գործունեության համար և բարենպաստ պայմաններ կստեղծի ինտեգրման հետագա խորացման համար Համաշխարհային առևտրային կազմակերպության նորմերի հիման վրա։ Այն կփոխարինի ներկայում ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ազատ առևտրի համաձայնագրերը։ -0-