#ՄԱՏՎԻԵՆԿՈ
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը, հաղորդեցին խորհրդարանի մամուլի գրասենյակից:Մատվիենկո. ԵՏՄ–ն և «Մետաքսի ճանապարհ» գոտին կարող են լրացնել միմյանց
Եվրասիական տնտեսական միությունը և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին կարող են ներդաշնակ կերպով լրացնել միմյանց և տնտեսական գործակցության նոր մոդել ստեղծել ամբողջ Եվրասիական մայրցամաքում, ասել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանի հետ հանդիպմանը, հաղորդում է Փրայմը։ԱՊՀ երկրների համար ճանապարհային երթևեկության կանոնների միասնական համակարգ կարող է մշակվել 2015 թ.-ի կեսին. Մատվիենկո
ԱՊՀ երկրների համար ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենք կարող է մշակվել 2015 թ.-ի առաջին կիսամյակից ոչ ուշ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն «Ճանապարհային անվտանգություն՝ հանուն կյանքի անվտանգության» ճանապարհային երթևեկության անվտանգության V միջազգային կոնգրեսի ժամանակ:ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն աշնանը
ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ կուղարկեն սեպտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:«Հայաստանի նախագահը հաստատել է շահագրգռվածությունն ու ասել, որ խորհրդարանի նստաշրջանի սկզբում համաձայնագիրը կփոխանցվի վավերացման»,- ասաց նա: