Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱՊՀ երկրների համար ճանապարհային երթևեկության կանոնների միասնական համակարգ կարող է մշակվել 2015 թ.-ի կեսին. Մատվիենկո

26.09.2014, 15:55
ԱՊՀ երկրների համար ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենք կարող է մշակվել 2015 թ.-ի առաջին կիսամյակից ոչ ուշ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն «Ճանապարհային անվտանգություն՝ հանուն կյանքի անվտանգության» ճանապարհային երթևեկության անվտանգության V միջազգային կոնգրեսի ժամանակ:
ԱՊՀ երկրների համար ճանապարհային երթևեկության կանոնների միասնական համակարգ կարող է մշակվել 2015 թ.-ի կեսին. Մատվիենկո
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների համար ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենք կարող է մշակվել 2015 թ.-ի առաջին կիսամյակից ոչ ուշ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն «Ճանապարհային անվտանգություն՝ հանուն կյանքի անվտանգության» ճանապարհային երթևեկության անվտանգության V միջազգային կոնգրեսի ժամանակ:

«Ցանկանում ենք ներդաշնակեցնել օրենսդրությունները, արդեն մշակվում է ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենքը», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մատվիենկոյի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը պատվիրել է նման օրենք մշակել, այժմ փորձագիտական խումբ է աշխատում:

«Հուսով եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսից ոչ ուշ այդ օրենքը կներկայացվի ՄԽՎ-ին և լավ օժանդակություն կդառնա ազգային խորհրդարաններին անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերը ճշտելու և միասնական իրավական դաշտ բերելու համար», - ասել է Մատվիենկոն:

Նա նշել է, որ մոդելային օրենքներն ակտիվորեն օգտագործվում են ազգային խորհրդարանների կողմից և նման կերպով ներդաշնակեցնում են ԱՊՀ երկրների օրենսդրությունը:

«Սա չափազանց կարևոր է, քանի որ մենք ապրում ենք տնտեսական, տրանսպորտային, հումանիտար տեսակետից միասնական տարածքում: Եվ շատ կարևոր է, որպեսզի ԱՊՀ երկրներից որևէ մեկում բնակվող քաղաքացին զգա նույն պայմանների առկայությունը, նույն օրենսդրական հիմքը: Դա վերաբերում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցներին», - ասել է Մատվիենկոն:

Նա նաև  նշել է, որ «ցանկալի չէր լինի, որպեսզի մարդը ԱՊՀ որևէ այլ երկիր մուտք գործելուց հետո ստիպված լիներ կրկին սովորել ճանապարհային երթևեկության կանոնները, այդ պատճառով պետք է գործի ճանապարհային երթևեկության կանոնների միասնական համակարգ»:

Նրա խոսքերով՝ «այդ դեպքում մարդիկ իրենց պաշտպանված կզգան և կհասկանան, թե ինչպես պետք է վարվել»:-0-