Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Դաշնության խորհուրդը տվել է համաձայնությունն արտասահմանում ՌԴ ԶՈՒ–ի օգտագործելու վերաբերյալ. Մատվիենկո

30.09.2015, 13:02
Դաշնության խորհուրդը փակ ռեժիմով քննարկել է Ռուսաստանի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի կիրառման մասին հարցը և տվել իր համաձայնությունը։
Դաշնության խորհուրդը տվել է համաձայնությունն արտասահմանում ՌԴ ԶՈՒ–ի օգտագործելու վերաբերյալ. Մատվիենկո
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնության խորհուրդը փակ ռեժիմով քննարկել է Ռուսաստանի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի կիրառման մասին հարցը և տվել իր համաձայնությունը։

Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն պարզաբանել է, որ հարցը ներառված է օրակարգում պաշտպանության և անվտանգության հարցերով Դաշնությունների խորհրդի հանձնաժողովի առաջարկով։ «Որոշում է ընդունվել անցկացնել այդ հարցի քննարկումը փակ ռեժիմով»,– ասել է խոսնակը։ Պալատի նիստի օրակարգի համաձայն, այդ հարցով որպես զեկուցողներ են հանդես գալիս ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, պաշտպանության և անվտանգության հարցերով ԴԽ հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը և միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

ՌԴ սահմանադրության համաձայն, Դաշնության խորհրդի տնօրինության տակ է գտնվում Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման հնարավորության մասին հարցը։ Վերջին անգամ այդ իրավունքից Պետդումայի վերին պալատն օգտվել է մարտի 1–ին, երբ համաձայնություն է տվել Ռուսաստանի նախագահին Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ կիրառելու վերաբերյալ մինչև այնտեղ իրադրության կարգավորումը։ Հունիսի 25–ին ԴԽ–ը չեղյալ է հայտարարել է իր որոշումը երկրի ղեկավարի առաջարկով։ Ինչպես բացատրել է ՏԱՍՍ–ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նման որոշում ընդունվել է Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորման մասին եռակողմ բանակցությունները սկսվելու հետ կապված։-0-