Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Մոսկվայում կարող է հայկական թեթև արդյունաբերության ապրանքների մանրածախ առևտրի կենտրոն բացվել

16.12.2014, 17:21
Հնարավոր է, որ Մոսկվայում հայկական թեթև արդյունաբերության ապրանքների մանրածախ առևտրի կենտրոն բացվի, երեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոլորտի ներկայացուցիչների հետ թեթև արդյունաբերությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ։
Մոսկվայում կարող է  հայկական թեթև արդյունաբերության ապրանքների մանրածախ առևտրի կենտրոն բացվել
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հնարավոր է, որ Մոսկվայում հայկական թեթև արդյունաբերության ապրանքների մանրածախ առևտրի կենտրոն բացվի, երեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոլորտի ներկայացուցիչների հետ թեթև արդյունաբերությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ։

Կոշիկի արտադրությամբ զբաղվող «Լյուքս» ընկերության տնօրեն Գագիկ Բոստանջյանը կազմակերպված քննարկումների ընթացքում առաջարկեց Մոսկվայում հիմնել Մանրածախ առևտրի կենտրոն, ինչը, իր խոսքերով, թույլ կտա հայ արտադրողներին ավելացնել արտահանման ծավալները։ 

«Մենք ռուսական շուկայում կարող ենք իրացնել մոտ 1 մլն զույգ կոշիկ, այն դեպքում, որ հիմա արտահանման ցուցանիշը կազմում է մոտ 100 հազար զույգ», – ասաց Բոստանջյանն` ավելացնելով, որ ռուսական շուկայում ինչպես կաշվե իրերի, այնպես էլ տրիկոտաժի պահանջարկ կա։

Այս կապակցությամբ նախարարը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումներին մշակել և մինչև տարեվերջ ներկայացնել Մոսկվայում նման տարածքի վարձակալության հնարավորությունների մասին առաջարկները։

«Մեկ հարթակում հայկական արտադրանքի առևտրի կենտրոնացումը թույլ կտա ավելացնել արտահանման ծավալները, ապահովել Ռուսաստանի ողջ տարածքում արտադրանքի տարածումը, ինչպես նաև կրճատել լոգիստիկայի ծախսերը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար», – ասաց Ճշմարիտյանը։

Էկոնոմիկայի նախարարության գնահատականների համաձայն` Հայաստանն ի վիճակի է ռուսական և եվրասիական շուկա արտահանել իր արտադրած կոշկեղենը, քանի որ այն պատրաստվում է մաքուր կաշվից և որակով ու գնային պարամետրերով լիովին մրցունակ է։

Հայրենական ապրանք արտադրողների միության գնահատականներով` ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 4 հազար տոննա կաշի։ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների համաձայն` Հայաստանից հում (անմշակ) կաշվի արտահանման մաքսային տուրքի սահմանման դեպքում Հայաստանի կոշկեղենի արդյունաբերության հզորությունները կարող են հասնել տարեկան 5 մլն զույգի։ Միաժամանակ 1990 թ.–ին երկրում արտադրվում էր 18 մլն զույգ։–0–