Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափը 50 տոկոսով կնվազի. վարչապետ

17.06.2014, 17:49
ՀՀ կառավարության երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ հավանությանն է արժանացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափը 50 տոկոսով կնվազի. վարչապետ
ԵրԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ հավանությանն է արժանացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենքում առաջարկվող փոփոխությունները համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը։

«Մեծ զիջում ենք անում, տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից», – ասել է Աբրահամյանը։

Փոփոխությունները մշակվել են ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման աշխատանքային խմբի կողմից։

Նախագծով վերանայվել է արագության գերազանցման համար նախատեսված տուգանքների չափը` վարչական իրավախախտումների հասարակական վտանգի աստիճանի հիման վրա։

Փոփոխությունների համաձայն` 1-20 կմ/ժ արագությունը գերազանցելու համար տուգանքը նախատեսված է հազար դրամ` յուրաքանչյուր կմ/ժ–ի դիմաց։

Գործող օրենսդրության համաձայն` սահմանված արագության գերազանցման համար նախատեսված են հետևյալ տուգանքները` 15-30 կմ/ժ արագության գերազանցման դեպքում` նվազագույն աշխատավարձի եռապատիկը, 30–40 կմ/ժ արագության գերազանցման դեպքում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, 40–60 կմ/ժ արագության գերազանցման դեպքում` նվազագույն աշխատավարձի ութապատիկը, իսկ 60 կմ/ժ և ավել արագության գերազանցման դեպքում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկը ($1 – 411,86 դրամ)։–0—