Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ԵՄ-ն երեք տարվա ընթացքում ավելի քան 22 մլն եվրո է հատկացրել. Սիմոնս

07.11.2012, 15:12
Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով  ԵՄ-ն երեք տարվա ընթացքում ավելի քան 22 մլն եվրո է հատկացրել` սկսած 2009թ.-ից, Հայաստանի արդարադատության բնագավառում բարեփոխումների արդյունքների ամփոփման ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օնո Սիմոնսը:
Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով  ԵՄ-ն երեք տարվա ընթացքում ավելի քան 22 մլն եվրո է հատկացրել. Սիմոնս
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով  ԵՄ-ն երեք տարվա ընթացքում ավելի քան 22 մլն եվրո է հատկացրել` սկսած 2009թ.-ից, Հայաստանի արդարադատության բնագավառում բարեփոխումների արդյունքների ամփոփման ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օնո Սիմոնսը:

Արդյունքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

«4 մլն եվրո է հատկացվել Եվրախորհրդի հետ համատեղ ծրագրի շրջանակներում, 18 մլն եվրո՝ որպես բյուջետային աջակցություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել»,- ասաց Սիմոնսը՝ ավելացնելով, որ տեխնիկական աջակցության համար շուրջ 1 մլն եվրո է հատկացվել:

Միաժամանակ ԵՄ առաջին խորհրդականը նշեց հիմնական նվաճումները, որոնք եղել են այդ տարիների ընթացքում: Մասնավորապես կառուցվել է յոթ նոր և վերակառուցվել է արդեն երկու առկա դատարանների շենքերը:

Նա տեղեկացրեց նաև, որ ավելի քան 26 էլեկտրոնային տեղեկատվական տերմինալներ են տեղադրվել դատարաններում և կառավարական հաստատություններում, որոնք թույլ են տալիս էլեկտրոնային ձևով բողոքներ ուղարկել և ծանոթանալ դատական գործերի անցկացման ժամանակացույցին:

Սիմոնսը նշեց, որ այդ տարիների ընթացքում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել արդարադատության իրականացման հարցում` միաժամանակ նշելով, որ դեռ շատ անելիք կա:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ այն բարեփոխումները, որոնք իրականացվել են ԵՄ-ի տարբեր գործիքների օգնությամբ վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ՀՀ արդարադատության համակարգում որակյալ փոփոխություն են ապահովել:

«Այսպես, մասնավորապես այսօր 5-5,5 րոպեում հնարավոր է իրավաբանական անձ գրանցել, ինչը բացառում է կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում: Մեկուկես տարի առաջ մենք չէինք էլ կարող մտածել անգամ այդ մասին»,- ասաց Թովմասյանը:

Նախարարն ընդգծեց, որ բարեփոխումները կշարունակվեն, և Հայաստանը որակապես նոր դատաիրավական համակարգ կունենա (1 եվրո– 520,98 դրամ):  –0-