Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ
25.07.2014,
13:13
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Արտյոմ Գեղամյանը ծնվել է 1980 թվականին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2003 թվականի ստացել է մագիստրոսի աստիճան, 2003-2006 թվականներին սովորել է Հայաստանի կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2012-2013 թվականին սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում։
Աշխատել է որպես ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի դասախոս, «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու, «Դատախազության դպրոցի» քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ։
2008-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնը, 2009-2012 թվականներին եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի իրավաբան, 2013-2014 թթ–ներին` Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ -0-