Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 10 ամսվա ընթացքում աճել է 4,7 տոկոսով` կազմելով ավելի քան 1 859,4 մլրդ դրամ

12.12.2014, 13:05
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է ավելի քան 1 859,4 մլրդ դրամ, ինչը 4,7 տոկոսով ավել է 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 10 ամսվա ընթացքում աճել է 4,7 տոկոսով` կազմելով ավելի քան 1 859,4 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ՍՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է ավելի քան 1 859,4 մլրդ դրամ, ինչը 4,7 տոկոսով ավել է 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 59,9 տոկոս կամ մոտ 1 114,9 մլրդ դրամ։ Միաժամանակ այս տարվա հունվար-հոկտեմբերին,  նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ, մանրածախ առևտրի ծավալն ավելացել է 2,6 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն` մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (72,7 տոկոս կամ 810,12 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է մոտ 58,1 մլրդ դրամ կամ 5,2 տոկոս

Միաժամանակ մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 36 տոկոս կամ մոտ 676,9 մլրդ դրամ հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից (աճ`8,4%)։

Ավտոմեքենաների առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին կազմել է 67,58 մլրդ.` ավելանալով 3,5%-ով։ ($1 –  459,09 դրամ): —0-