Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն է անհրաժեշտ ստեղծել Հայաստանում. փորձագետ

08.04.2014, 13:31
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանն անհրաժեշտ է համարում երկրում Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարության ստեղծումը։

Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն է անհրաժեշտ ստեղծել Հայաստանում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանն անհրաժեշտ է համարում երկրում Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարության ստեղծումը։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

«Մաքսային միության երկրներում նմանատիպ նախարարություններ գոյություն ունեն, և քանի որ մենք մայիսին նույնպես մտադիր ենք ՄՄ–ին անդամակցել, ապա փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա»,– ասաց նա։

Սաֆարյանը նշեց, որ նոր պետական գերատեսչության ստեղծումը թույլ կտա ոչ միայն արդյունավետ կերպով իրագործել 2011 թվականին ընդունած Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, այլ նաև արդյունաբերության զարգացման այլ ուղիներ գտնել։

Հայաստանի կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերի 15–ին հաստատել է արտահանմանն ուղղված Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը։ Ռազմավարությունում նշված են երեք պայմանական փուլեր, որոնք կապահովեն 11 ճյուղային ուղղությունների զարգացում։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության` Մաքսային միությանը մայիսին անդամակցելու պատրաստակամության մասին հարցին, Սաֆարյանը նշեց, որ հանրապետության տնտեսական շահերը պահանջում են հնարավորինս արագ միանալ ՄՄ–ին։ -0-