Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արգենտինան 2012թ.–ին 55 մլն դոլար ցուցանիշով Հայաստան կատարած ուղիղ ներդրումների մակարդակով երրորդ երկիրն է դարձել

28.06.2013, 14:27
Արգենտինան 2012թ.–ին երրորդ երկիրն է դարձել ուղիղ ներդրումների ծավալով, որը կազմել է 55 մլն դոլար, ուրբաթ ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան։
Արգենտինան 2012թ.–ին 55 մլն դոլար ցուցանիշով Հայաստան կատարած ուղիղ ներդրումների մակարդակով երրորդ երկիրն է դարձել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Արգենտինան 2012թ.–ին երրորդ երկիրն է դարձել ուղիղ ներդրումների ծավալով, որը կազմել է 55 մլն դոլար, ուրբաթ ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան։

«2011թ.–ի համեմատ այս ցուցանիշն աճել է 5 տոկոսով»,– Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նվիրված սեմինարի ժամանակ ասաց Ռիվերան։

Ըստ Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի` Հայաստանում խոշորագույն արգենտինական ներդրումային ծրագիր է դարձել «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորատար տերմինալի շինարարությունը։

2011թ.–ին բացված Երևանի միջազգային օդանավակայանի նոր տերմինալի շինարարության ընդհանուր ներդրումները կազմել են 160 մլն դոլար։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին:.

Արգենտինայի դեսպանատան կողմից պատրաստած զեկույցի համաձայն` 2012թ.–ին Հայաստան կատարած ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալով առաջին տեղում է Ֆրանսիան (41% - $230 մլն.), իսկ երկրորդը Ռուսաստանը` (16% - $123 մլն.)։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` 2012թ.–ին բանկային համակարգի միջոցով և առանց պետական կառավարման ստացված Հայաստանի տնտեսության համախառն օտարերկրյա ներդրումները 2011թ.–ի համեմատ կրճատվել են 8,6 տոկոսով` կազմելով 1 587 մլն դոլար։ Միաժամանակ հայկական տնտեսություն ուղիղ օտարերկրյա ներդրումները 2012թ.–ին կազմել են  656, 7 մլն դոլար` 2011թ.–ի 906,3 մլն դոլարի դիմաց (անկումը` 27,5%)։ -0-